Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

DEMYC-ի նախագահն այցելել է Արցախ

DEMYC-ի նախագահն այցելել է Արցախ
21.04.2015 | 20:54

Ապրիլի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության նախագահ Խավիեր Ուրտադո Միրային։
Արտաքին գործերի նախարարը ողջունել է Խավիեր Ուրտադո Միրայի այցը ԼՂՀ՝ Արցախի և Եվրոպայի միջև կապերի շարունակական ամրապնդման ու զարգացման համատեքստում:
Կարեն Միրզոյանը հույս է հայտնել, որ Արցախի երիտասարդական կառույցները կներգրավվեն երիտասարդության շահերը խթանելու նպատակով հարցերի լայն շրջանակ ներառող միջազգային համագործակցության մեջ՝ անկախ իրենց բնակության երկրի կարգավիճակից:
Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգիմի շարք հարցեր:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ